
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 36%-ՈՎ
2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ադրբեջանի տնտեսությունում օտարերկրյա ներդումները կազմել են 4,7 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ վերջինս նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է 36,8%-ով:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ներդրումների 2,9%-ը տրամադրվել են ֆինանսական վարկերի միջոցով, իսկ ուղղակի ներդրումները կազմել են 46,2%:
Նշենք, որ ուղղակի ներումների ծավալը 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքների հետ համեմատ աճել է 26,9%-ով և կազմել 2,2 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ վերջինիս 85,5%-ն ուղղվել է նավթագազային ոլորտ: