ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը Երևանի խնդրանքով սկսել է բենզինի և դիզվառելիքի մատակարարումները Հայաստան
Հայաստանը ծանր վիճակում է նավթամթերքի սակավության պատճառով, Ռուսաստանը Երևանի խնդրանքով սկսել է 5 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք մատակարարել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել հանրապետությանը անհրաժեշտ նավթամթերքը, խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզելային վառելիքի մասին է։ Ինչպես հայտնի դարձավ գործընկերների խնդրանքից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը լավ չէ»,- նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից: