Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանը գրանցել է 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այց
11/10/2023 14:55
Կիսվել

Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանը գրանցել է 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այց

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստան է այցելել 260 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշն ավելին է, քան 2022 և 2019 թվականների սեպտեմբեր ամիսների տվյալները։  2022 թվականի սեպտեմբերին գրանցվել է 198 հազար այցելություն, 2019 թվականի սեպտեմբերին՝ 221 հազար:

Ընթացիկ տարվա 9 ամիսներին Հայաստանը գրանցել է 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն։ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 25%։

Հայաստան եկած զբոսաշրջային ցուցանիշի կառուցվածքում առաջին տեղում Ռուսաստանն է՝ 51%, երկրորդ տեղում Վրաստանն է՝ 10%, երրորդ տեղում Իրանն է՝ 6%: ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը տեղեկացրեց, որ ակտիվություն նկատվում է Ֆրանսիայից, Գերմանիայից, Էմիրություններից։

«Մենք ակտիվ աշխատում ենք տարբեր հարթակներում՝ Հայաստանը ներկայացնելու ուղղությամբ։ Նախորդ շաբաթ Իտալիայում էինք՝ մասնակցելու զբոսաշրջային ցուցահանդեսին։ Իտալիան մեզ համար նոր ուղղություն է, գիտեք, որ ուղիղ չվերթեր կան տարբեր քաղաքներից դեպի Երևան, հիմա մենք թիրախային աշխատանք ենք կատարում իտալական շուկայում՝ գովազդելու Հայաստանը։ Այս ընթացքում եղել ենք Ֆրանսիայում 12 տուրօպերատորի հետ։ Տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ բավական հետաքրքրություն կա Ֆրանսիայից։ Նոյեմբերին էլ մեկնելու ենք Լոնդոն, կրկին մեծ խմբով, ներկա ենք լինելու սպասվող միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։ Նման խոշոր միջոցառումներին սովորաբար ներկայացնում ենք Հայաստանի պատմամշակութային վայրերը, արշավային, արկածային տուրիզմի հնարավորությունները, խոհանոցը»,-ասաց Սիսիան Պօղոսեանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի զբոսաշրջային պորդուկտներրը դարձել են բավական բազմազան։ Յուրաքանչյուր երկրում, կախված տեղի բնակիչների նախասիրություններից, կա հնարավորություն ներկայացնելու ամենատարբեր տուրիստական փաթեթները։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69