ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ Է 63.7 ՀԱԶԱՐ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
2012 թվականի հուլիս ամսվա վերջի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 63.7 հազար գործազուրկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշը նվազել է շուրջ 13%-ով: Այս մասին հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված պաշտոնական վիճակագրության` մեր երկրում գործազուրկների զգալի մասը կանայք են: Այսպես, հաշվետու ամսվա վերջի դրությամբ հանրապետությունում գրանցված է եղել 45.5 հազար կին գործազուրկ:
Միևնույն ժամանակ, գործազուրկների ընդհանուր թվաքանակում 25-30 տարիքային խումբը նեևկայացնող երիտասարդ գործազուրկների թիվը կազմել է 8.6 հազար, 16-24 տարիքային խմբի երիտասարդ գործազուրկների թիվը` 5.6 հազար:
Նշենք նաև, որ հաշվետու ամսվա վերջի դրությամբ միայն մայրաքաղաքում պաշտոնապես գրանցված է եղել 21.0 հազար գործազուրկ: