Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
INTEL-Ը ԿԱՋԱԿՑԻ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
06/09/2012 12:35
Կիսվել

INTEL-Ը ԿԱՋԱԿՑԻ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի «Ինթել» կորպորացիայի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ որոշակի աշխատանք իրականացվել է, սակայն ոլորտը դիտվում է հեռանկարային և պահանջում է մշտական զարգացում: Նախարարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում «Ինթել»-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերով:

Ներկայացնելով կրթության ոլորտի գերակայությունները՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ ՀՀ կառավարության 2012-17 թվականների գործունեության ծրագրում ներառված է առաջին դասարանցիներին համակարգիչներ հատկացնելու ծրագիրը: Կրթության և գիտության նախարարն, ընդգծելով, որ համակարգչային հագեցվածության ապահովումը կրթական բարեփոխումների համատեքստում առաջնային է դիտարկվում, կարևորել է համագործակցությունն  ուսուցիչների վերապատրաստման և հայերենով էլեկտրոնային կրթական բովանդակություն ստեղծելու հարցերում:

Անդրադարձ է եղել նաև  բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում բարձր տեխնոլոգիաների հենքային լաբորատորիայի ստեղծմանը: Հանդիպմանը ներկա ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանն ու ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Պողոսյանը ներկայացրել են կրթության ոլորտում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացված ծրագրերն ու հեռանկարները:

«Ինթել» կորպորացիայի փոխնախագահ Քրիստիան Մորալեսը նշել է, որ տպավորված է Հայաստանի կրթության համակարգի զարգացման ակտիվ տեմպերով և հույս հայտնել, որ համագործակցությունը կողմերի համար կլինի արդյունավետ:

Հանդիպման արդյունքում  որոշվել է ՀՀ ԿԳ նախարարության և «Ինթել» կորպորոցիայի միջև  համագործակցության հուշագիր նախապատրաստել՝ հստակեցնելով ծրագրերի իրականացման ժամանակացույցն ու եզրերը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52