
ՀՀ ԲԱԺՆԵՄԱՍԸ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԿԱՎԵԼԱՑՎԻ
ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասի ավելացման որոշում, որի համաձայն՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքների սեփականությունը հանդիսացող ավելի քան 139 մլն դրամ ընդհանուր արժեքով գազատարները նվիրաբերվելու են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։
Կառավարության պարզաբանմամբ՝ վերը նշված գույքով վճարվելու է ընկերության կողմից թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի ձեռք բերման դիմաց։