Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՀԱՅ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
07/09/2012 11:50
Կիսվել

ՀԱՅ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Ուսուցման ազգային հիմնադրամի «Ուսուցում՝ հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի» խորագրով առաջին համաժողովին:

Բացման խոսքում ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է  աշխատաշուկայի և մասնագիտական կրթության փոխադարձ կապի անհրաժեշտությունը՝ նշելով որ այժմ մեր երկրում այդ կապը խզված է և լիարժեք չի գործում: Ա. Աշոտյանի խոսքով՝ բուհերի տասնյակ հազարավոր շրջանավարտներ չեն կարողանում աշխատանք գտնել, որովհետև շատ դեպքերում նրանք չունեն աշխատաշուկայի պահանջները բավարարող հմտություններ:

«Որակյալ աշխատուժի խնդիրն աշխարհի ոչ մի զարգացած երկրում բացառապես պետության հոգածությամբ չի լուծվում: Շատ կարևոր է մասնավոր հատվածի՝ իրական գործատուների մասնակցությունը որակյալ աշխատուժի ձևավորման գործընթացին: Առաջնային խնդիր է պարզել, թե որքանո՞վ է Հայաստանում այսօր պահանջված որակյալ աշխատաուժը,  և որքանով է գործատուն պատրաստ իր մասնակցությունն ունենալ կրթական ծրագրերում՝ նպաստելու որակյալ մասնագետներ պատրաստելու կարևորագույն խնդրին: Կարևոր է, որ  մեր խոշոր գործարարները գիտակցեն, որ կրթական համակարգում իրենց կողմից ներդրումների ապահովումը բարեգործություն չէ: Կրթության համակարգին բարեգործություն պետք չէ, կրթության համակարգին պետք են երկարաժամկետ ներդրումներ, որոնք  ժամանակի ընթացքում վերածվում են որակյալ աշխատուժի և որպես  տնտեսական արդյունք ի վերջո վերադառնում գործատուին»,- նշել է նախարարը և հավելել, որ Հայասատանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուների մեծ մասը դեռևս հրաժարվում է կրթական գործընթացներում մասնակցություն ունենալուց:

Նախարարի խոսքով՝ համաժողովը նպատակ ունի  փոխել և բեկել հոգեբանությունը. «Մոնոպոլացման աստիճանի նվազմանը զուգահեռ տնտեսության իրական հատվածում պետք է ավելանա որակյալ աշխատուժի պատրաստման նկատմամբ շահագրգռությունը»,- վստահություն է հայտնել նախարար Ա. Աշոտյանը:

«Ժամանակն է, որ մենք կարողանանք ստեղծել, թեկուզ փոքր, բայց հաջողության պատմություններ: Ես վստահ եմ, մեր  ուժերի համախմբումը և տնտեսության զարգացումը բերելու են կրթական ծառայությունների փոփոխության: Մեզ համար ընդունելի է ցանկացած առողջ առաջարկ՝ օգնելու բուհին և գործատուին»,- շետել է նախարարը՝ մեկ անգամ ևս գործոտուներին կոչ անելով համագործակցել կրթական համակարգի հետ:
ՀՀ կառավարության կողմից 2011թ. հոկտեմբերի 27-ի No 1550 որոշմամբ հիմնադրված  Ուսուցման ազգային հիմնադրամը (ՈՒԱՀ) նպատակ ունի նպաստել աշխատաշուկա-մասնագիտական կրթություն համագործակցությանը,  խթանել հարատև և շարունակական ուսուցման մեջ կատարվող ներդրումները, նպաստել մարդկային ռեսուրսների շարունակական կատարելագործումը:

ՈՒԱՀ գերակա  խնդիրն է օժանդակել Հայաստանում աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող հմտությունների զարգացմանը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։ 

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12