
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԸ ՆՎԱԶԵԼ Է
Ճապոնիայի կառավարությունը հրապարակել է տնտեսական աճի իր գնահատականները: Դրանց համաձայն՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Ճապոնիայի տնտեսության աճի տեմպերը զգալի նվազել են: Այսպես, ապրիլ-հունիս ժամանակահատվածում Ճապոնիայի տնտեսության միջին տարեկան աճը կազմել է 0,7%: Եռամսյակային կտրվածքով Ճապոնիայի ՀՆԱ-ն աճել է 0,2%:
Փորձագետների գնահատմամբ՝ տնտեսական աճի ցուցանիշների անկումը պայմանավորված է ներքին շուկայում պահանջարկի անկմամբ և արտահանման ծավալների կրճատմամբ: