
ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 29%-ՈՎ
2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 488 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 29%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի տնտեսությունում իրականացված ներդրումներով առաջատար են Նիդերլանդները, ԱՄՆ-ն և Ադրբեջանը:
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության պաշտոնական կանխատեսման համաձայն՝ մինչև տարեվերջ ուղղակի օտարերկրյա ներդումները կհասնեն 1 մլրդ ԱՄՆ դոլարի: