ԴՈՒԲԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՄԱՐԵԼ ՊԱՐՏՔԵՐԸ
Բրիտանական Royal Bank of Scotland (RBS) բանկը, գերմանական Commerzbank-ը ու հարավաֆրիկյան Standard Bank-ը դատական հայց են ներկայացրել ընդդեմ Dubai Group-ի: Ֆինանսական կառույցները Dubai Group-ից պահանջում են մարել 10 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտքը: Ինչպես գրում է The Financial Times-ը՝ բանկերը որոշել են Dubai Group-ի դեմ դատական հայց ներկայացրել երկարատև, սակայն անարդյունավետ բանակցություններից հետո: Նշենք, որ բանակցությունները նպատակ են հետապնդել համաձայնություն սահմանել պարտքի վերակազմավորման հարցի շուրջ, սակայն չեն ապահովել դրական արդյունք: