Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԿԱՅԱՑԵԼ Է ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
18/09/2012 15:40
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

Սեպտեմբերի 17-ին և 18-ին Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ–պետությունների Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի 26-րդ նիստը, որին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադան Թուրեն: Նիստի  աշխատանքներին մասնակցել են նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Կապի տարածաշրջանային համագործակցության Գործադիր կոմիտեի, ինչպես նաև դիտորդ Եվրոպական օպերատորների ասոցիացիայի ներկայացուցիչները:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ՀՀ կառավարության անունից ողջունել է Կապի տարածաշրջանային համագործակցության միջազգային հարցերով հանձնաժողովի 26-րդ նիստի մասնակիցներին: «Մեզ համար հաճելի է հանձնաժողովի նիստը Երևանում կազմակերպելու որոշումը, և ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստան այցելելու համար: ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Կապի տարածաշրջանային համագործակցությանը», – նշել է նախարարը:

Նա ընգծել է, որ տարեցտարի զգալիորեն աճում է Կապի տարածաշրջանային համագործակցության դերը միջազգային ասպարեզում. առաջիկայում նախատեսվում են նաև շատ կարևոր միջոցառումներ, որոնցից են 2012թ. նոյեմբերի 20-29-ը և  դեկտեմբերի 3-14-ը Դուբայում կայանալիք Էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային վեհաժողովը և Միջազգային էլեկտրակապի Համաշխարհային համագումարը: Այդ տեսանկյունից Գագիկ Բեգլարյանը կարեւորել է նիստի աշխատանքները` միասնական և արդյունավետ որոշումներ մշակելու հարցում:

Լրագրողների հետ զրույցում Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Համադան Թուրեն նշել է, որ համացանցը մեծ զարգացում է ապրում Հայաստանում, որի համար նշանակություն ունի նաեւ երկրի աշխարհագրական դիրքը: «Հեռահաղորդակցության միջազգային միությունը շատ բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացն այս ոլորտում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ համագործակցության լայն շրջանակներ ենք քննարկել, որոնցից է անալոգային տեխնոլոգիաներից անցումը թվայինին» – նշել է ՀՄՄ գլխավոր քարտուղարը: Նա ընդգծել է, որ ՀՄՄ–ն Հայաստանի հետ համագործակցության շատ մեծ եւ արդյունավետ պատմություն ունի:

Գագիկ Բեգլարյանը լրագրողներին վստահեցրել է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում շարունակելու է համագործակցությունը Հեռահաղորդակցության միջազգային միության հետ: «Համադան Թուրեի հետ մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ հայ երիտասարդները մեկնելու են գործուղման`թվայնացման ոլորտում առկա խնդիրները վերացնելու համար: Սա շատ կարեւոր էր ՀՀ տրասնպորտի եւ կապի նախարարության համար, քանի որ Հայաստանը մինչեւ 2015թ. ամբողջությամբ պետք է անցնի թվայնացման»,-նշել է նախարարը: 

ԿՏՀ Միջազգային համագործակցության հարցրերով հանձնաժողովի շրջանակներում մասնակից–պետությունների ներկայացուցիչները մշակել և համաձայնեցրել են ԱՊՀ անդամ–պետությունների համար շահավետ միասնական դիրքորոշումներ, որոնք համատեղ ներկայացվում են Հեռահաղորդակցության միջազգային միության շրջանակներում կազմակերպվող համաշխարհային համաժողովների և համագումարների քննարկմանը: 

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12