DOW JONES ԻՆԴԵՔՍԸ ԿԵՆԹԱՐԿՎԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
UnitedHealth ապահովագրական ընկերությունն ամերիկյան Dow Jones Industrial Average (DJIA) ինդեքսի կազմում կփոխարինի Kraft Foods ընկերությանը: Որոշումն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերի 24-ից:
S&P Dow Jones Indices ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ նման որոշումը պայմանավորված է Kraft Foods-ի՝ երկու առանձին ընկերությունների բաժանվելու հանգամանքով:
Նշենք, որ DJIA ինդեքսի կազմում վերջին անգամ փոփոխություն էր կատարվել 2009 թվականի հունիսին, երբ ինդեքսից «հեռացվել էին» General Motors-ը և Citigroup-ը: Վերջիններիս փոխարեն ինդեքսի կազմում ընդգրկվել էին Cisco Systems և Travelers ընկերությունները: