Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀՊՏՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
26/09/2012 11:44
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀՊՏՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Բուհ-ուսանող-գործատու համագործակցության ամրապնդման նպատակով ՀՊՏՀ և ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կայացել է ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ ուսանողների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպման շրջանակներում  Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ Կենտրոնական բանկը մշտապես հետաքրքրված է հետազոտական, վերլուծական միտք ունեցող, պրպտող երիտասարդների հայտնաբերմամբ և վերջիններիս խրախուսմամբ:

Այդ նպատակով արդեն 7 տարի է, ինչ ԿԲ-ն հայտարարում է Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթ և հաղթողներին արժանացնում կրթաթոշակի: «Ցավոք, արդեն 2-3 տարի է, ինչ նվազել է ուսանողների մասնակցությունն այս մրցույթին»,-ասել է ԿԲ նախագահի տեղակալը` հույս հայտնելով, որ այս հանդիպման ընթացքում ուսանողները կտեղեկանան Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթին առնչվող շատ հարցերի և ավելի ակտիվ մասնակցություն կունենան: 

Կենտրոնական բանկի Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակին արժանանալու համար մրցույթի պահանջները ներկայացրել է անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանը:

Այնուհետև, որպես գիտական հետազոտական աշխատանքի լավագույն օրինակ, դրամավարկային քաղաքականության վարչության մոդելավորման և կանխատեսումների բաժնի մակրոտնտեսագետ Հայկ Ավետիսյանը հանդես է եկել «Արժութային ճգնաժամերի կանխատեսման վաղաժամ ազդանշանային համակարգերը ՀՀ–ում» թեմայով զեկուցմամբ՝ ծավալուն ներկայացնելով ՀՀ-ում արժութային ճգնաժամերի կանխատեսման վաղաժամ ազդանշանային համակարգերը:

Տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի պետ Աշոտ Պետրոսյանը ուսանողներին տեղեկացրել է, որ ԿԲ-ն իրականացնում է «Միկրոտվյալների շտեմարանի հարցումներ» ծրագիրը, որի նպատակն այլընտրանքային եղանակով տեղեկատվության ստացումն է: Նրա խոսքով` այս աշխատանքներում, որպես հարցազրուցավարներ, կարող են ներգրավվել բուհերի շրջանավարտները, որոնք կկատարեն այցելություններ մարզերի բիզնես միավորներ, տնային և գյուղացիական տնտեսություններ և կհավաքագրեն տվյալներ: Աշոտ Պետրոսյանը հանգամանորեն ներկայացրել է հարցազրուցավարներին ներկայացվող պահանջները և վարձատրության չափը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59