ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Համաշխարհային բանկի` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին:
Կողմերը քննարկել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ բաղադրիչի ընթացքին վերաբերող հարցեր, անդրադարձել ծրագրի շարունակության հնարավորություններին:
Ի.Դրաբեկը փոխվարչապետին տեղեկացրել է Երեւանում հոկտեմբերի վերջին կայանալիք խորհրդաժողովի մասին, որը նվիրված է Հայաստանում եւ Մոլդովայում ՀԲ սոցիալական ներդրումների ծրագրի զարգացման հեռանկարներին եւ հրավիրել մասնակցել միջոցառմանը: