ԱՄՀ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՖԻՆԱՆՍԿԱԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները վերացնելու նպատակով Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կոչ է անում շարունակել ֆինանսական համակարգի բարեփոխումներն ամբողջ աշխարհում:
ԱՄՀ-ի նոր` Global Financial Stability Report-ի մեջ նշվում է, որ որոշ տարածաշրջաններում ճգնաժամի բացասական հետևանքները պահպանվում են, որոնք խոչընդոտում են ֆինանսական կայունացմանն ու համաշխարհային տնտեսության աճին: Փորձագետները նշում են, որ վերջինս պայմանավորված է խոշոր տնտեսությունների աճի տեմպերի կրճատմամբ, ինչպես նաև խոշոր վարկային կազմակերպությունների գործունեության վերահսկման դժվարություններով: