Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը պետք է կայություն բերի համաշխարհային տնտեսությանը
14/11/2023 11:23
Կիսվել

Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը պետք է կայություն բերի համաշխարհային տնտեսությանը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջիկա հանդիպումը Սան Ֆրանցիսկոյում պետք է կայունացնող ազդեցություն ունենա համաշխարհային տնտեսության վրա։ Այս տեսակետն ունի Global Times թերթը։

«Սի Ցզինպինի և Բայդենի հանդիպումը կոչված է կայունություն բերելու համաշխարհային տնտեսությանը, որը դժվար ժամանակներ է ապրում», – ընդգծվում է չին-ամերիկյան գագաթնաժողովի նախօրեին հրատարակության հրապարակած հոդվածի վերնագրում։

Հեղինակները պարզաբանում են, որ երկու երկրների ղեկավարները «ստիպված կլինեն լուծել երկկողմ և գլոբալ բնույթի բարդ և հրատապ խնդիրներ»։ Օրակարգը, ինչպես նշվում է, կներառի հարցերի լայն շրջանակ՝ սկսած անկայուն երկկողմ հարաբերություններից մինչև աճող գլոբալ մարտահրավերներ։

«Այնուամենայնիվ, մի թեմա, որը կգրավի աշխարհի ուշադրությունն այն է, թե ինչպես են աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները պլանավորում կայունացնել տնտեսական կապերը և օգնել համաշխարհային տնտեսությունը դուրս բերել ներկայիս ծանր վիճակից», – ասվում է խմբագրականում:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարությանը կից Միջազգային առևտրի և տնտեսական համագործակցության ակադեմիայի աշխատակից Մեյ Սինյուի խոսքերով, եթե այս հանդիպումից հետո ԱՄՆ-ը մտադիր է շարունակել չարաշահել միակողմանի պատժամիջոցներն ու պրոտեկցիոնիզմը, կվնասի ինքն իրեն։

«Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և՛ Չինաստանը, և՛ Միացյալ Նահանգները պետք է խաղան իրենց դերը և օգտագործեն իրենց առավելությունները՝ խթանելու ազատ առևտուրը: Ուրիշներին շարունակաբար սահմանափակելը, խոչընդոտներ կանգնեցնելը և նեղ շահեր հետապնդող փոքր խմբերին միավորելը կարող է միայն վնասի պատճառ դառնալ», – բացատրել է փորձագետը:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85