
Ճապոնիան որոշ ոլորտներում կկրճատի կորպորատիվ հարկերը
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է նվազեցնել կորպորատիվ հարկերը այն ընկերությունների համար, որոնք ներդրումներ են կատարում վեց ռազմավարական ոլորտներում՝ ներառյալ նոր տեսակի կիսահաղորդիչների, էլեկտրական մեքենաների և մեծ հզորությամբ պահեստային մարտկոցների արտադրությունը: Ակնկալվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 ֆինանսական տարում:
Տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների կատեգորիան ներառում է նաև ավիացիոն վառելիքի մշակումն ու արտադրությունը, որի այրման արդյունքում արտանետվում է ածխաթթու գազի կրճատված քանակություն։ Հարկերը կկրճատվեն նաև այսպես կոչված կանաչ պողպատ արտադրողների համար, որոնց արտադրությունն ուղեկցվում է ածխաթթու գազի արտանետումների կրճատմամբ, ինչպես նաև էկոլոգիապես իներտ նյութերի վրա հիմնված «կանաչ քիմիական նյութերով»։
Ճապոնիան նախատեսում է մինչև 2050 թվականն ամբողջությամբ դադարեցնել ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ արդյունաբերական և ավտոմոբիլային ճանապարհներով: Մինչև 2030-ն ակնկալվում է, որ դրանք կկրճատվեն 46%-ով՝ 2013 թվականի ցուցանիշի համեմատ։