Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԱԶԲ-Ն ԿԳՆԱՀԱՏԻ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՐԱԿԸ
01/10/2012 09:50
Կիսվել

ԱԶԲ-Ն ԿԳՆԱՀԱՏԻ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՐԱԿԸ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` ավագ պետական կառավարման մասնագետ Եշիմ Էլհան-Քայալարի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Եշիմ Էլհան-Քայալարը նշել է, որ այցի նպատակն է անդրադառնալ տրանսպորտի եւ կապի նախարարության գերակա ուղղություններին, քննարկել ենթակառուցվածքների սպասարկմանն ու պահպանմանն ուղղված երկկողմանի համագործակցության հետագա ընթացքը, հստակեցնել ապագա ծրագրերի մասին պատկերացումները։

Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ նախարարության համար առաջնային խնդիրներից մեկը կառուցվող ճանապարհների բարձր որակի, սպասարկման ժամկետների ավելացումն ու դրանց արդյունավետության մեծացումն է:

«Մենք կարեւորում ենք, որ պետական բյուջեով եւ վարկերով կառուցված ճանապարհները երկար դիմանան, տեխնիկապես սպասարկվեն այնպես, որ ճանապարհի աշխատանքն ավելի երկար գնահատենք: Մեզ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք կզբաղվեն ճանապարների երկարակեցության ապահովմամբ»,-նշել է նախարարը:

Համաձայնելով Գագիկ Բեգլարյանի հետ՝ Եշիմ Էլհան-Քայալարն առաջարկել է նախարարի ղեկավարությամբ կազմակերպել քննարկում եւ կատարել  ուսումնասիրություն՝ պարզելու ճանապարհների որակի խաթարման հիմնական թիրախը: Նրա խոսքով՝ պետք է մշակել մի քանի մոտեցումներ և ընտրել դրանցից ամենաարդյունավետը:

Կողմերը համակարծիք են եղել նաև նրանում, որ տրանսպորտի եւ կապի նախարարութան համար խիստ կարեւոր են ոչ միայն ճանապարհների որակի եւ ստանդարտների մշակումն ու ապահովումը, այլեւ ծառայություններից օգտվողների շահերի պաշտպանությունը:

Հանդիպման ավարտին Գագիկ Բեգլարյանը եւ Եշիմ Էլհան-Քայալարը  վստահություն են հայտնել, որ բոլոր հիմքերը կան ստեղծված համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90