Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպք
21/11/2023 13:01
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է  կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության ենթակա իրավախախտումներով գործունեություն իրականացնող հարկատուների նկատմամբ անզիջում պայքարը:  Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու հերթական դեպքը:

Այսպես՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի համապատասխան հասցեներում ֆիզիկական անձ Ա․Հ-ն., հանդիսանալով  իրական շահառու, ֆիզիկական անձ Ն․Ա-ի անվամբ իրականացրել է  կառուցապատման՝ բազմաբնակարան շենքերի կառուցման և բնակարանների վաճառքի գործունեություն: Նախնական համաձայնությամբ՝ բնակարանների փաստացի վաճառքի ժամանակ հիմնականում կնքել  են բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր: Այս կերպ պայմաններ են ստեղծել, որպեսզի  ֆիզիկական անձի եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկում  խեղաթյուրված տվյալներ մտցվեն, և հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով չվճարվեն առանձնապես խոշոր չափերով հարկեր: 

Տեղեկություններ էին ստացվել նաև, որ հիշյալ անձինք, խախտելով «Անկանխիկ գործառնությունների մասին»  և ՀՀ դրամով գործարքներ կատարելու օրենսդրական պահանջները, կանխիկ եղանակով և արտարժույթով ստանում են բնակարանների գնման կանխավճարները։

Ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգման և հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների բացահայտման նպատակով իրականացվող անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հաստատվել էր, որ վերոհիշյալ անձինք բնակարանի ենթադրյալ գնորդից կանխիկ եղանակով և արտարժույթով պետք է ստանան բնակարանի գնման համար 200 հազար ԱՄՆ դոլար կանխավճար` հետագայում բնակարանի ամբողջ գումարը վճարելու ժամանակ վաճառքի գործարքը որպես բաժնային սեփականության օտարման գործարք կնքելու նպատակով։

Սույն թվականի նոյեմբերի 13-ին համապատասխան հասցեում գտնվող բնակարանի գնման նպատակով՝ կանխիկ եղանակով և արտարժույթով գումարն ենթադրյալ գնորդի կողմից վճարելուց հետո՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն են տեղափոխվել քաղաքացիներ Ա․Հ․-ն և Ն․Ա․-ն: Վերջիններս ենթարկվել են անձնական խուզարկության։ 

Նկատի ունենալով, որ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 500․000․000 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ հանցանքի դեպք՝  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն` ներկայացնելով նաև կազմված փաստաթղթերը: Այնտեղ են տեղափոխվել նաև  ձերբակալված անձինք:

Հիշյալ հանցանքի բացահայտումից ժամեր անց, կառուցապատող Ն․Ա-ի անվամբ հարկային մարմին է ներկայացվել եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ՝ առաջացնելով շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություններ և վճարելով շուրջ 250 միլիոն ՀՀ դրամ գումար։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնողներին և գնորդներին հորդորում է անշարժ գույքերի գնման  ժամանակ պայմանագրերում բացառապես նշել իրական արժեքները, իսկ վճարման ենթակա գումարներն ստանալ  ՀՀ դրամով և անկանխիկ եղանակով: ՊԵԿ-ը բոլոր նմանատիպ արատավոր երևույթները բացահայտելու, այդ գործարքներն անվավեր ճանաչելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով շարունակելու է օգտագործել իր ողջ գործիքակազմը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84