ԿԿԱՅԱՆԱ ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված տեխնոլոգիական ոլորտի կրթական և աշխատուժի զարգացման խնդիրներին: Այն տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 12-ից 14-ը:
Օրակարգային թեմաներից են՝ հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի ներկայացում, ծրագրային ապահովման գերազանցության կենտրոնի ստեղծման անհրաժեշտություն, Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերի ներկայացում, մասնավոր տեխնոլոգիական ընկերությունների կոնսոլիդացիա՝ կրթական ծրագրերի շուրջ, ՀՀ դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ստեղծում և այլն:
Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ հայաստանյան ընկերությունների, համալսարանների և այլ կրթական հաստատությունների, կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարությունների, միջազգային կազմակերպությունների և մամուլի շուրջ 70 ներկայացուցիչներ։
Հանդիպմանն ավանդաբար աջակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը: