Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
12/10/2012 15:33
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։ Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ վարչապետը նշել է, որ հանձնաժողովի առջև մեծ պատասխանատվություն է ծառացած՝ պահպանելու երկկողմ համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման այն մեծ ներուժը, որը ստեղծվել է երկարատև համատեղ աշխատանքների արդյունքում: 

«Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը և համագործակցությունը նորովի կխթանի երկու ժողովուրդների և պետությունների ռազմավարական հարաբերությունների զարգացմանը: Մեր երկրների միջև տնտեսական համագործակցությունը Հայաստանի տնտեսության համար ունի համակարգային նշանակություն և լոկոմոտիվ է հանդիսանում մեր երկրի տնտեսական զարգացման գործում: Այդ համատեքստում, մենք մեծապես կարևորում ենք հանձնաժողովի աշխատանքը և հետագայում էլ պատրաստ ենք ներդնել բոլոր ջանքերը նրա արդյունավետ աշխատանքի համար»,- ասել է վարչապետը:

Ընդգծելով հայ-ռուսական տնտեսական կապերում արձանագրված աճը՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23 տոկոսով և կազմել 880 մլն դոլար: Ռուսաստանից Հայաստան ներկրումների ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 17 տոկոսով՝ կազմելով 640 մլն դոլար:

Վարչապետի խոսքով՝ հատուկ ուշադրության է արժանի ռուսական շուկա հայկական ապրանքների և ծառայությունների արտահանման աճը. 2012-ի առաջին ութ ամիսների ընթացքում 2011-ի նույն ժամանակահատվածի համամատ այն աճել է 50 տոկոսով և կազմել 168 մլն դոլար: «Սա Հայաստանի առկա տնտեսական աճի կարևոր գործոններից մեկն է»,- ասել է կառավարության ղեկավարը:

Ինչ վերաբերվում է երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը՝ վարչապետն ընդգծել է ռուսական «Սիտրոնիկս» ընկերությանը պատկանող «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի և Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տարածքներում ազատ տնտեսական գոտիների գործունեության ուղղությամբ տարվող աշխատանքներում արձանագրված առաջընթացը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ այս ծրագրերը բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առաջատար գործոններից մեկն է: «Այս ծրագրերը կարող են վերածվել երկկողմ տնտեսական համագործակցության հիմնական բաղադրիչի և, վստահ եմ, կուրվագծեն հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հետագա ուղղությունները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը ևս գոհունակություն է հայտնել հանձնաժողովի աշխատանքներից: «Ցանկանում եմ ընդգծել, որ հանձնաժողովի շրջանակում մենք կարողանում ենք հասնել փոխհամաձայնության անվերապահորեն բոլոր հարցերում, ինչը մեծապես նպաստում է երկկողմ տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցության հետագա զարգացմանը: Կարծում եմ դրա հիմքը երկկողմ փոխշահավետ տնտեսական շահերի հիման վրա ստեղծված հայ-ռուսական դարավոր բարեկամությունն է»,- ասել է Մաքսիմ Սոկոլովը:

Նիստի մասնակիցները քննարկել և որոշումներ են ընդունել տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի` 2011 թ-ին կայացած 13-րդ նիստի արձանագրության կատարման ընթացքի, երկկողմ իրավապայմանագրային դաշտի և առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում ծավալված համագործակցության մասին:

Նիստի ավարտին Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը, ինչպես նաև տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արձանագրությունը։

Վարչապետ Սարգսյանը կարևորել է երկկողմ երկարաժամկետ համագործակցության ծրագրի ստորագրումը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52