Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՎԱՐՉԱՊԵՏ. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ 30% ՑՈՒՑԱՆԻՇԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
15/10/2012 11:02
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ 30% ՑՈՒՑԱՆԻՇԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Երևանի պետական համալսարանում իր աշխատանքներն է մեկնարկել Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովը, որին մասնակցող հայաստանցի և սփյուռքահայ տնտեսագետները քննարկվելու են տնտեսական զարգացմանը, մրցունակությանը և ֆինանսատնտեսական հատվածին վերաբերող հարցեր:

Համաժողովի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:  Կառավարության անունից ողջունելով ներկաներին` վարչապետ Սարգսյանը կարևորել է տարբեր երկրներից ժամանած մասնագետների մասնակցությունը գիտաժողովին. «Այսպիսի համախմբումը բացառիկ հնարավորություն է, որպեսզի հայ տնտեսագետների հետ միասին քննարկենք արդիական խնդիրները, որոնք ծառացած են ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ տարածաշրջանում ու աշխարհում և էական ազդեցություն են թողնում մեր տնտեսության վրա»:  

Տիգրան Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության սկզբունքներին՝ ընդգծելով, որ ըստ այդ սկզբունքների՝ պետությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու համար, այլև պարտավոր է, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, իրականացնել հստակ արդյունաբերական քաղաքականություն: «Այս մոտեցման ներքո 11 ճյուղ, որտեղ մեր երկիրն ունի հարաբերական առավելություններ և արտահանման մեծ ներուժ, սահմանել ենք որպես առաջնահերթություն և պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո այդ ճյուղերի համար մշակում ենք զարգացման ծրագրեր: 2012 թ. առաջին ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 8.3 տոկոս, իսկ գնաճը` 2.2 տոկոս, ինչը նշանակում է, որ այս նոր մոտեցումը դրական արդյունք է տալիս», – նշել է վարչապետը:  

Կառավարության ղեկավարը խոսել է նաև տնտեսության մարտահրավերների մասին. «Հասկանալի է, որ տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ինդեքսը կարևոր ցուցանիշներ են, բայց շատ ավելի կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիներն զգան տնտեսական աճն իրենց կենսամակարդակի վրա: Այդ տեսակետից դեռևս մեծ անելիքներ ունենք, որովհետև մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերները նույնն են. մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում, որի տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, և դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար: Վճարային հաշվեկշիռը, առևտրային հաշվեկշիռը դեռևս բավական մեծ ճեղքվածք ունեն, չնայած որ վերջին երեք տարում արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերին»:

Այս համատեքստում վարչապետը կարևորել է համաշխարհային տնտեսական իրավիճակը և միջազգային զարգացման միտումները. «Այս 20 տարվա ընթացքում Հայաստանը մշտապես իրականացրել է բաց տնտեսական քաղաքականություն, և դա նշանակում է, որ պետք է աչալուրջ լինենք միջազգային ազդեցությունների տեսակետից»:

Ամփոփելով ելույթը` գործադիրի ղեկավարը կարևորել է նման ձևաչափով քննարկումները` ընդգծելով, որ այդ շրջանակում կատարվող ուսումնասիրությունները և դրանց հիման վրա ներկայացվող առաջարկություններն օգտակար կլինեն կառավարության գործունեության համար:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12