![ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ](https://b24.am/pub/uploads/2012/10/LXH_347629488.jpg)
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ՝ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Քննարկվել են ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման, Արցախ-Սփյուռք կապերի խորացման հետ կապված մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում՝ նշելով, որ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները: