Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
16/10/2012 11:46
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 1 մլրդ 864 մլն դրամի դիմաց կազմել են 1 մլրդ 663 մլն դրամ, կատարողականը՝ 89,2%: Սեփական եկամուտների (հինգ հարկատեսակների գծով) հավաքագրման մասով 60 տոկոսից ցածր կատարողական են արձանագրել մարզի 114 համայնքներից 29-ը, ներառյալ` Աշտարակ քաղաքը: Այս մասին զեկուցվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ Արագածոտնի մարզպետարանում կայացած խոհրդակցության ժամանակ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ խորհրդակցության ժամանակ, ընդհանուր առմամբ, քննարկվել են համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանն ու մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Փոխվարչապետը մեկ անգամ եւս կարեւորել է համայնքներում արդյունավետ վարչարարության իրականացման հանգամանքը` նկատելով, որ հակառակ դեպքում համայնքը զրկվում է թե սեփական եկամուտների ողջ ծավալից, թե խոչընդոտներ են ստեղծվում համայնքներում իրականացվող ծրագրերի առումով:

Անդրադարձ է եղել նաեւ 2013թ. հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկման եւ նվազագույն աշխատավարձի դրույքաչափի փոփոխության ազդեցությանը համայնքային բյուջեների վրա: Ա.Գեւորգյանը հանձնարարել է հստակեցնել դրանք վճարելու համար հնարավոր ֆինանսական աղբյուրները:

Խորհդակցությանը քննարկվել են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրի ընթացքին եւ չորրորդի մեկնարկին առնչվող հարցեր: Զեկուցվել է, որ երրորդ ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ծավալը կազմում է 63,3 տոկոս: Ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում: Չորրորդ ծրագրով եւս մարզին հատկացված շուրջ 668 մլն դրամը, ինչպես նախորդ ծրագրերը, կուղղվի մարզի համայնքներում դպրոցների, բազմաբնակարան շենքերի տանիքների, ներհամայնքային ճանապարհների, ջրագծերի նորոգմանը: Նշվել է, որ մարզի որոշ համայնքներում ծրագրերի իրականացման նպատակահարմարության հարցը լրացուցիչ կքննարկվի` կախված սեփական եկամուտների հավաքագրման մակարդակից:

Անդարդարձ է եղել նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացին: Փոխվարչապետը համայնքապետերին հորդորել է հետեւողական լինել ստանձնած պարտավորությունների իրականացման հարցում եւ համագործակցել գյուղնախարարության ներկայացուցիչների հետ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52