PEPSICO-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկն` ամերիկյան PepsiCo Inc.-ն, ամփոփել է 2012 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, PepsiCo-ի զուտ շահույթը կրճատվել է 10%-ով և կազմել 4,517 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գործառնական շահույթը կրճատվել է 7%-ով և կազմել 6,899 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հաշվետու ինն ամիսներին ընկերության հասույթը կազմել է 45,538 մլրդ ԱՄՆ դոլար՝ գրանցելով 2% անկում:
PepsiCo Inc. ընկերության առավել հայտնի ապրանքային նշաններն են` Pepsi, 7up, Mirinda, Tropicana, Lay’s: Ընկերության արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 200 երկրում: