
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Բրյուսելում կայացած համաժողովի ժամանակ եվրոպական երկրների ղեկավարները համաձայնության են եկել արդեն հաջորդ տարվա ընթացքում եվրոպական արժույթի միասնական գոտու բանկերի նկատմամբ ամբողջական վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծել միասնական կառույց: Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ սա Եվրոպայի առաջին քայլն է՝ եվրոպական բանկային միության ստեղծման ճանապարհին:
Որոշման կապակցությամբ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է. «Եվրոգոտում երկարաժամկետ կայունություն ապահովելու համար մենք պետք է կարողանանք հաղթահարել հնաավոր տնտեսական ցնցումները և խթանենք առավել սերտ տնտեսական համագործակցությունը»:
Նախատեսվող բարեփոխումների ծրագիրն ուղղված է թուլացնելու եվրոպական բանկերի և ազգային տնտեսությունների միջև առկա կախվածությունը՝ առավել մեծացնելով ԵԿԲ վերահսկողական գործիքները: