Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
25/10/2012 19:22
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Այսօր` հոկտեմբերի 25-ին, Դիլիջանում մեկնարկեց Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Մարդկային ռեսուրսների կառավարման արդի խնդիրները» թեմայով երկօրյա համաժողով։

Միջոցառմանը մասնակցում են 75 մարդկային ռեսուրսների մասնագետներ և ղեկավարներ ավելի քան 25 ընկերություններից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից և արտերկրից։

Համաժողովի նպատակն է ստեղծել մարդկային ռեսուրսների մասնագետների հայաստանյան համայնք, կազմակերպել փորձի և լավագույն մեթոդների փոխանակում, ինչպես նաև մշակել էթիկայի կանոնագիրք` հայ մասնագետների համար։ Համաժողովի առաջին օրը` հոկտեմբերի 25-ին, տեղի ունեցան զուգահեռ մաստերկլաս դասընթացներ, տարածաշրջանային հետազոտությունների և լավագույն փորձի շնորհադեսներ, ինչպես նաև մասնագիտական գործնական քննարկումներ:

Երկրորդ և եզրափակիչ օրը տեղի կունենա «Մարդկային ռեսուրսների գոհունակության հարցում. Լավագույն մեթոբանության մշակում» թեմայով ուսանողական մրցույթի շնորհադեսն ու մրցանակաբաշխությունը, ինչպես նաև մաստերկլաս Ռուսաստանի պրոֆեսիոնալ հոգեթերապևտների լիգայի փոխնախագահ և «Հոգեթերապիա» ամսագրի գլխավոր խմբագիր Իրինա Չեգլովայի կողմից:

Համաժողովին նաև մասնակցում են Վրաստանի մարդկային ռեսուրսների պրոֆեսիոնալների գիլդիայի նախագահ Լիլի Բիբլիաշվիլին, Վրաստանում «Էֆես գարեջրատուն» ցանցի մարդկային ռեսուրսների ղեկավար Թինաթին Բոննեյը, «Birches Group» միջազգային մասնագիտական խորհրդատվական ցանցի ղեկավար Բեա Քայաբյաբը:

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի մարդկային ռեսուրսներիասոցիացիան և «Կասկադ Քնսալթընթսի»-ն։ Միջոցառման հովանավորներն են ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը և GIZ-ը։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41