ՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 12%-ՈՎ
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին Հայաստան է ներմուծել է 35.0 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 53.5 հազար տոննա շաքար: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շաքարի ներմուծման ծավալը կրճատվել է 12%-ով: Միևնույն ժամանակ, ներմուծված շաքարի ընդհանուր մաքսային արժեքն աճել է 15%-ով:
Հայաստան շաքար հիմնականում ներմուծվել է Բրազիլիայից, ինչպես նաև Ավստրիայից և ԱՄՆ-ից:
Նշենք, որ 2011 թվականի առաջին ինն ամիսներին մեր երկիր էր ներմուծվել 30.3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 60.9 հազար տոննա շաքար: