Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՀԷՑ-ն առաջին անգամ թողարկել է 32 մլրդ դրամի պարտատոմս. տեղաբաշխողն Ամերիաբանկն է
20/12/2023 15:58
Կիսվել

ՀԷՑ-ն առաջին անգամ թողարկել է 32 մլրդ դրամի պարտատոմս. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է Ամերիաբանկի կողմից։ Տոկոսադրույքը սահմանվել է 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի, վճարման պարբերականությունը՝ 6 ամիսը մեկ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի խոսքով՝ սա պարտատոմսերի ամենամե ծթողարկումն է Հայաստանում։

«Հայաստանում և՛ պարտատոմսերի, և՛ բաժնետոմսերի թողարկման բազմաթիվ դեպքեր են եղել, բայց, իմ ունեցած տեղեկություններով, ծավալի առումով այս թողարկումն աննախադեպ է.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից պարտատոմսերի թողարկման հիմնական նպատակներից մեկը գումարի ներգրավումն է, որի շնորհիվ հնարավոր կլինի դիվերսիֆիկացնել ընկերության առկա վարկային պարտավորությունները, այսինքն՝ դոլարային ընդհանուր պորտֆելում ունենալ դրամայի նպորտֆել։ Մյուս նպատակը ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումն է»։

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն էլ նշեց՝ բանկը կապահովի պարտատոմսերի տեղաբաշխումը երկրորդային շուկայում, ինչով կնպաստի Հայաստանում կապիտալի շուկաների զարգացմանը և տնտեսության այս ոլորտի նկատմամբ այլ ընկերությունների հետաքրքրությանը.

«Ամերիաբանկի համար մեծ պատիվ է առանցքային դերակատարում ունենալ ՀԷՑ պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացում։ Սա պատմական իրադարձություն է հայկական կապիտալի շուկայի համար և առանձնահատուկ է մի քանի առումով։ Նախ՝ Հայաստանի կապիտալի շուկայում թողարկված պարտատոմսերի ամենախոշոր նախագիծն է։ Երկրորդ՝ մենք անչափ կարևորում ենք, որ ՀԷՑ-ը որոշում է կայացրել թողարկումն իրականացնել ՀՀ դրամով, ու այս իրադարձությունը համընկել է մեր ազգային արժույթի 30-ամյակի հետ։ Կարծում եմ՝ իրադարձությունը նշանակալի է նաև երկրի ներդրումային գրավչության ավելացման տեսանկյունից։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ ունենք բազմամյա համագործակցության փորձ, ու մենք, որպես թողարկմանն աջակցող ֆինանսական կառույց, վարելու ենք այդ գործընթացը։ Մեծ հույս ունենք, որ դրանով կնպաստենք կապիտալի շուկաների առավել զարգացմանն ու կմեծացնենք հետաքրքրությունը նոր թողարկումների նկատմամբ։ Յուրաքանչյուր նման փորձառություն քայլառաջ է դեպի զարգացած կապիտալի շուկա։ Անելիքներ դեռ շատ կան, որովհետև նման գործիքների հանդեպ պետք է լինի վստահություն՝ ոչ միայն ինստիտուցիոնալ ներդրողների, այլև՝ հասարակության կողմից»։

Թողարկման նպատակն է վերաֆինանսավորել ՀԷՑ-ի վարկերը, ինչպես նաև ապահովել ներդրումային ծրագրի շարունակությունը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների կրճատմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, օպերացիոն ծախսերի կրճատմանը, սպասարկման որակի բարելավմանը, ցանցին նոր բաժանորդների միացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը։

Նախատեսվում է տեղաբաշխումն ավարտել 2024 թվականի փետրվարի 9-ին, այս պահին արդեն գնվել է պարտատոմսերի 30%-ը։ Հիմնական պոտենցիալ ներդրողները հայկական բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամներն են, սակայն ֆիզիկական անձանց համար պարտատոմսերի գնման գործընթացը պարզեցված է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարտատոմսեր կարող են ձեռք բերել բոլոր ցանկացողները MyAmeria հավելվածի միջոցով։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նման ընկերության մուտքը բաժնետոմսերի շուկա պետության և մասնավոր հատվածի համագործակցության փայլուն օրինակ է և կհանգեցնի բավականին դրական զարգացումների.

«Սա մեծ իրադարձություն է հայկական ֆինանսական և արժեթղթերի շուկայի համար։ Շատ ոգևորիչ է, որ թողարկումն իրականացնում է ոչ ֆինանսական կազմակերպություն և մուտք է գործում պարտատոմսերի շուկա։ Կարծում եմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի նման ընկերությունների մուտքն այս շուկա դրական զարգացումներ է բերելու»։

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57