Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿՀԱՏԻ 1.1 ՏՐԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՍԱՀՄԱՆԸ
31/10/2012 17:18
Կիսվել

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿՀԱՏԻ 1.1 ՏՐԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՍԱՀՄԱՆԸ

Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը տարեվերջին կհատի 1,1 տրիլիոն դրամի սահմանը: Նման կանխատեսում է ներկայացրել «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Այսօր՝ հոկետեմբերի 31-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ նշվել է, որ այս տարի էական աճ է արձանագրվել կոնյակի արտահանման ուղղությամբ (ծավալն այս տարվա ինն ամիսների ընթացքում կազմել է 40 մլրդ դրամ): Աճ է արձանագրվել նաև դեղերի արտադրության և արտահանման բնագավառներում՝ համապատասխանաբար 1,4%-ով և 3,6%-ով:

Այս ոլորտների հետագա զարգացման համար կարևորվել է վերջիններիս արտադրանքի մուտքը հատկապես չինական հսկայական շուկա: Սաֆարյանը տեղեկացրել է, որ Հանրային խորհրդի անդամներն այցելել են Չինաստան՝ քննարկել հայկական կոնյակը չինական շուկա արտահանելու, ինչպես նաև դեղարտադրության բնագավառում համատեղ ձեռնարկություններ ստեղծելուն առնչվող հարցեր:

Այնուհետև, միության նախագահը վարչապետին է ներկայացրել փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված իրենց մի քանի նախագծեր: Մասնավորապես, առաջարկվել է ներդրումային ծրագրերի շրջանակում 300 մլն դրամ և ավելի արժեքով ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև երեք տարով հետաձգելու արտոնությունը տարածել նմանատիպ բոլոր ծրագրերի վրա՝ անկախ ներմուծվող ապրանքների ծավալից: Նշվել է, որ դա կնպաստի ՓՄՁ-ների սուբյեկտների կողմից սարքավորումների ներկրմանը և տեղական արտադրության զարգացմանը:

Առաջարկվել է արդյունաբերության զարգացման ուղղությամբ 2013 թվականի բյուջեում Կառավարության կողմից 300 մլն դրամ հատկացված գումարի շրջանակներում ստեղծել հիմնադրամ, որտեղ իրենց միջոցները կկենտրոնացնեն նաև հայրենական ապրանք արտադրողները, ինչը կծառայի պետություն-մասնավոր գործընկերության գործառույթների հետագա զարգացմանը

Առաջարկվել է նաև մինչև 58,350 մլն դրամի տարեկան շրջանառության սահմաններում գործող ՓՄՁ-ների գործունեությունն առավել արդյունավետ ու դյուրին դարձնելու նպատակով սահմանել շրջանառության կամ պարզեցված հարկ՝ 3-3,5 տոկոսի սահմաններում, ինչն ըստ Սաֆարյանի, կձերբազատի վերջիններիս ծախսերի հիմնավորման խնդիրներից և ավելորդ քաշքշուկներից:

Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները գտնվում են գործադիրի քննարկման օրակարգում, որոնց վերաբերյալ ներկայում կատարվում են ուսումնասիրություններ:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37