Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
2013Թ.-ԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԾԱԽՍԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 70.3 ՄԼՐԴ ԴՐԱՄ
02/11/2012 11:43
Կիսվել

2013Թ.-ԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԾԱԽՍԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 70.3 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2013 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 70,3 մլրդ դրամ, որը 5,1 մլրդ դրամով ավել է 2012 թվականին հատկացված միջոցներից: Ինչպես «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումների ժամանակ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ 2013 թվականի պետական բյուջեով ծրագրված է իրականացնել 50 առողջապահական ծրագրեր, որոնց աճը 2012 թվականի համեմատ կկազմի 7.8%: Կառուցվածքային առումով պլանավորված ծախսերի 73%-ը ուղղվելու է արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային ծառայությունների փոխկապակցված զարգացմանը:

Նշվել է, որ 2013 թվականին ընդլայնվելու են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման, ոլորտի ֆինանսական հոսքերի կառավարման, արդյունավետության բարձրացման քայլերը, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել եւ առավել կանխատեսելի դարձնել բուժօգնության եւ սպասարկման համար ազգաբնակչության կողմից կատարվող ծախսերը, լեգալացնել առկա ստվերային վճարները, թափանցիկ դարձնել ֆինանսական հոսքերը, եւ դրանք հստակ մեխանիզմներով ուղղել բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը:

Պարոն Դումանյանի խոսքով՝ 2013 թվականին առողջապահության ոլորտի հիմնական թիրախը շարունակելու է մնալ բուժօգնության առաջնային օղակի զարգացումը, ինչի համար պլանավորված է ծախսել 24 մլրդ դրամ: Ամբուլատոր պոլիկլինիկական օղակում պլանավորված է մշակել Հայաստանում առավել բարձր մահացության բերող սրտանոթային, ուռուցքաբանական եւ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման մի շարք ծրագրեր, որոնք կուղեկցվեն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժանձնակազմի կատարողականի վրա հիմնված խրախուսական վարձատրության համակարգի ներդրմամբ: Նախատեսվում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու մարզերի 13 համայնքներում կառուցել նոր ամբուլատորիաներ:

Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտ դեղեր ապահովելու նպատակով կհատկացվի 4 մլրդ դրամ:

Դերենիկ Դումանյանը նշել է, որ հաջորդ տարի Երևանում եւ մարզերում կատարելով միեւնույն հատկացումները՝ ակնկալվում է մարզերից Երեւան հոսքի կրճատում, ինչը կապահովի բյուջետային միջոցների տարածքային համաչափ բաշխում:

2013 թվականին կկառուցվեն Վանաձորի, Մեղրու բուժկենտրոնները, իսկ Աբովյանի, Ղափանի, Բերդի եւ Ալավերդու բժշկական կենտրոնները կվերանորոգվեն եւ կվերազինվեն ամբողջությամբ:

Երեւանում կսկսվեն օնկոլոգիական նոր կենտրոնի շինարարության եւ հեմատոլոգիական կենտրոնի վերանորոգման եւ վերազինման աշխատանքները, որի համար կտրամադրվի 10 մլրդ դրամ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98