Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
2013Թ.-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԿՀԱՏԿԱՑՎԻ 303.2 ՄԼՐԴ ԴՐԱՄ
02/11/2012 11:56
Կիսվել

2013Թ.-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԿՀԱՏԿԱՑՎԻ 303.2 ՄԼՐԴ ԴՐԱՄ

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով հաջորդ տարի սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 303 մլրդ 206 մլն դրամ կամ 2012 թվականի պետական բյուջեով հաստատվածից 4 մլրդ 112 մլն դրամով պակաս:

Ըստ նախագծի՝ «Սպայական անձնակազմի եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 18 մլրդ 986 մլն դրամ, իսկ «Շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 101.6 մլն դրամ:

Միևնույն ժամանակ, «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է տրամադրել 9 մլրդ 867 մլն դրամ. աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 31 345.8 դրամ՝ 2012 թվականի 31 254.5 դրամի դիմաց:

«Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստ» ծրագրով նախատեսվում է տրամադրել 4 մլրդ 880.4 մլն դրամ: Թաղման նպաստի չափը պահպանվել է 200 հազ. դրամի սահմաններում:

«Ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն» ծրագրի ծախսը, պահպանելով 2012 թվականի համար նախատեսված չափը, կազմում է 37 մլրդ 105.8 մլն դրամ: Ծրագրով նախատեսվող նպաստառուների թվաքանակը կազմում է 104 685 ընտանիք, իսկ նպաստի միջին ամսական չափը՝ 29 537.8 դրամ:

«Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 419.2 մլն դրամ՝ պահպանելով երեխայի խնամքի նպաստի ամսական չափը՝ 18 000 դրամ: Ծախսերը 2012 թվականի նկատմամբ աճում են 43.2 մլն դրամով, որը պայմանավորված է նպաստ ստացողների թվի աճով:

«Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրով նախատեսվում է 4 մլրդ 625 մլն դրամ. ծախսերը 2012 թվականի նկատմամբ աճում են 63 մլն դրամով, որը պայմանավորված է երեխաների ընդհանուր թվաքանակում 3-րդ եւ ավելի երեխաների տեսակարար կշռի աճով:

«Գործազրկության նպաստ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 589.3 մլն դրամ՝ գործազրկության նպաստի ամսական չափը պահպանելով 18 հազ. դրամի մակարդակում:

«ՎՏԲՀայաստան» ՓԲԸում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով կծախսվի 1.7 մլրդ դրամ (պահպանվել է 2012 թվականաի համար նախատեսված չափը):

«Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմում եւ այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնության տրամադրում» ծրագրով ծախսը կազմում է 8 մլրդ 279.9 մլն դրամ` պահպանելով 2012 թվականի մակարդակը:

«Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի ծախսը կազմում է 19 մլրդ 531.5 մլն դրամ` 2012 թվականի 18 մլրդ դրամի դիմաց:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29