Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
05/11/2012 16:13
Կիսվել

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Ընթացիկ տարվա օգոստոսին մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմի շուկայական գինը կազմել է 416.8 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս վարչական շրջանում բնակարանների 1 քմի գինը նվազել է շուրջ 5%-ով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների անկում է գրանցվել նաև Նուբարաշեն և Ավան վարչական շրջաններում: Մնացյալ համայնքներում բնակարանների շուկայական միջին գներն աճել են:

Օգոստոս ամսվա վերջի դրությամբ Ավանում բնակարանների 1 քմի գինը կազմել է 245.0 հազար դրամ, Նուբարաշենում` 140.5 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում այս վարչական շրջաններում բնակարանների գները նվազել են համապատասխանաբար 1%-ով և 3.5%-ով:

Միևնույն ժամանակ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գներն ամենաշատն աճել են Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ բնակարանների 1 քմի դիմաց միջին գինը սահմանվել է 240.6 հազար դրամ՝մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 7.6%-ով:

Բնակարանների գների համեմատաբար բարձր աճ է գրանցվել նաև Աջափնյակում (4.5%), ՆորՆորքում (4%) և ՔանաքեռԶեյթունում (3.8%): Օգոստոսին այս վարչական շրջաններում շենքերի բնակարանների 1 քմի դիմաց գինը սահմանվել է համապատասխանաբար՝ 231.4 հազար դրամ,  235 հազար դրամ, 272.5 հազար դրամ:

Նշենք նաև, որ Արաբկիրում բնակարանների 1 քմի միջին գինը կազմել է 343.7 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում` 239.6 հազար դրամ, Դավթաշենում` 265.0 հազար դրամ, ՄալաթիաՍեբաստիայում` 229.8 հազար դրամ: Այս չորս վարչական շրջաններում բնակարանների միջին շուկայական գներն աճել են 1-3%-ով:

Ընդհանուր առմամբ, Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմի միջին շուկայական գինը կազմել է 260 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում բնակարանները թանկացել են 1.3%-ով:

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91