Տնտեսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
06/11/2012 11:36
Կիսվել

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2012 ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Համաձայն հրապարակված տվյալների` հաշվետու ինն ամիսների արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն: Ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 22.6 մլրդ ՀՀ դրամ, որից անուղղակի հարկերը (այդ թվում`ԱԱՀ, ակցիզային հարկ) կազմել են 21.2 մլրդ ՀՀ դրամ:

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին եռյակում հայտնվել են նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (Քաջարան) և «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որոնք, պետական բյուջե վճարելով համապատասխանաբար 16.4 մլրդ ՀՀ դրամ և 13.5 մլրդ ՀՀ դրամ, զբաղեցնում են Հայաստանի խոշոր հարկ վճարողների վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերը:

«Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ), այս տարվա առաջին ինն ամիսներին պետական բյուջե վճարելով 13.3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով հարկեր և տուրքեր, հայտնվել է մեր հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում: Առաջին հնգյակը եզրափակում է մեկ այլ հեռահաղորդակցական ընկերություն` «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն («Արմենտել»): Վերջինս պետական բյուջե է վճարել 9.6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: 

2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով հարկային պարտավորությունների կատարման շնորհիվ Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Ֆլեշ»-ը (7.8 մլրդ ՀՀ դրամ), «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը (7.0 մլրդ ՀՀ դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը հաշվետու ամիսների ընթացքում վճարել է 6.8 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, ինչպես նաև «Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի»-ն (5.6 մլրդ ՀՀ դրամ):

Հայաստանի խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակը եզրափակում է ՀԱԷԿ-ը (4.6 մլրդ ՀՀ դրամ):

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54