Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2023թ. հունվար-նոյեմբերին
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 8,021.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 2.1%-ով և կազմել 3,357.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 15.2%-ով և կազմել 1,545.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 5.3%-ով և կազմել 2,387.4 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 25.7%-ով և կազմել 1.9 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը կազմել է 729.8 մլն կՎտ ժամ։