ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՍԵԼ Է 25.4%-Ի
Ընթացիկ տարվա օգոստոսին Հուանստանում գործազրկության մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 25,4%: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկրում գործազրկության մակարդակի աճ է գրանցվում արդեն երրորդ տարին անընդմեջ:
Ներկա պահին Հունաստանի գործազրկության մակարդակն արդեն 2 անգամ գերազանցում է եվրոյի միասնական գոտու անդամ երկրներում գրանցված միջին ցուցանիշը (11,5%):
2008 թվականի համեմատությամբ Հունաստանում գործազրկության մակարդակն աճել է ավելի քան 3 անգամ:
Եվրամիության անդամ երկրների շարքում գործազրկության մակարդակով Հունաստանը զիջում է միայն Իսպանիային, որտեղ ցուցանիշը կազմում է 25,5%: