Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
12/11/2012 11:58
Կիսվել

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

«Լույս» հիմնադրամն իր «Կրթության ուղով դեպի հարատևություն» կոչն ուղղել է Հայկական աշխարհին` առաջարկելով դրամահավաքի միջոցով միավորվել կրթության շուրջ:

Սարդարապատի հուշահամալիրի մոտ կազմակերպված՝ դրամահավաքի մեկնարկի ազդարարմանը նվիրված միջոցառման ժամանակ հիմնադրամի ղեկավար Ժաքլին Կարաասլանյանը նշել է, որ յուրաքանչյուր հայի 10 դոլարը տարեկան կազմում է 100 միլիոն դոլար, որը 2015թ.-ին հիմք կդառնա «Լույս» կրթական ֆոնդի կենսունակության համար:

Միջոցառմանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ նպատակ է դրվել  ձևավորել մեծ հիմնադրամ, որի միջոցները բացառապես կուղղվեն տաղանդաշատ հայ երիտասարդների կրթության ֆինանսավորմանը: «Մենք ցանկանում ենք բոլոր հայերին միավորել հիմնադրամի ներքո: 21-րդ դարում համախմբման լավագույն ձևը գիտելիքի, գաղափարի տարածումն է: Գիտելիքի խորհուրդն ու կրթության նկատմամբ սերն է, որ մեզ կարող է միավորել: Համոզված ենք, որ սա է ճիշտ ռազմավարությունը, որովհետև 21-րդ դարում հայ ժողովուրդը կարող է լինել մրցունակ, եթե լինի կրթված, եթե մեր երիտասարդները ստանան աշխարհում լավագույն կրթությունը: Դա է մեր նպատակը և դրան հասնելու համար պետք է բոլորին՝ նրանց, ովքեր կարևորում են երիտասարդ սերնդի կրթությունը, միավորենք այս գաղափարի շուրջ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ այս պահին հիմնադրամն ունի 260 շահառուներ, որոնք հնարավորություն են ունեցել կրթվել աշխարհի լավագույն բուհերում:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72