Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԱՅԺՄ ԱԶԲ-Ն ՄՇԱԿՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԾՐԱԳՐԻ 3-ՐԴ ՏՐԱՆՇԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16/11/2012 11:36
Կիսվել

ԱՅԺՄ ԱԶԲ-Ն ՄՇԱԿՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԾՐԱԳՐԻ 3-ՐԴ ՏՐԱՆՇԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ավագ պետական կառավարման մասնագետ Եշիմ Էլհան-Քայալարի գլխավորությամբ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների սպասարկմանն ու պահպանմանն ուղղված երկկողմ համագործակցության հետագա ընթացքին առնչվող մի շարք հարցեր։

Եշիմ Էլհան-Քայալարը նշել է, որ ԱԶԲ-ն մշակում է  Հյուսիս-հարավ ծրագրի 3-րդ տրանշի տեխնիկական աջակցության ուղղությունները:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նախկինում հայտնած  այն տեսակետը, որ լավագույն արդյունք կարող է ապահովվել միայն  միջազգային և հայ փորձագետների համագործակցությամբ,  ծրագրում ընգրկվել են ութ խորհրդատուներ, որոնք  ինչպես  միջազգային, այնպես էլ հայ մասնագետներ են։ Նախարար Բեգլարյանը ողջունել է հայ մասնագետների ընդգրկումը ծրագրում:

Հանդիպմանը կողմերը վստահություն են հայտնել, որ ծրագրի շրջանակներում համագործակցությունը կշարունակվի:

Նշենք, որ «Հյուսիս-hարավ» ճանապարհային միջանցքի կառուցման նպատակն է  Հայաստանի և Իրանի սահմանային հատման կետից մինչև Հայաստանի և Վրաստանի սահմանային հատման կետը 556կմ բարձրակարգ` միջազգային չափանիշներին համապատասխան,  բետոնյա ծածկույթով ավտոմոբիլային ճանապարհի կառուցում:  Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման Բանկի (ԱԶԲ) միջև 15.09.2009 թ. կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, որից Ասիական Զարգացման Բանկի մասը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրն իրականացվում է առանձին տրանշերով:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58