Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԵՆ ՀԱՍՆՈՒՄ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՍՏԵՂԾՄԱՄԲ»
16/11/2012 14:48
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԵՆ ՀԱՍՆՈՒՄ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՍՏԵՂԾՄԱՄԲ»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանը:  Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ վարապետ Տիգրան Սարգսյանը: Իր ելույթում վարչապետը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ուղղությունները:

«21-րդ դարում հաջողության են հասնում այն երկրները, որոնք կարողանում են համաշխարհային շուկայում հանդես գալ նոր գիտելիքի ստեղծմամբ: Ինդուստրիալ հասարակությունից անցումը պոստինդուստրիալ հասարակությանը ենթադրում է տեղափոխվել գիտելիքի ոլորտ:  Որպես կառավարություն՝ մենք պարտավոր ենք մի կողմից ստեղծել գիտելիքահեն հասարակության հիմքերը, մյուս կողմից` բացահայտել արդյունաբերության այն մրցունակ ճյուղերը, որոնք ունեն ապագա և կարող են ստեղծել հարաբերական առավելություններ տնտեսությունը զարգացնելու համար»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ այդ տրամաբանության ներքո էլ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական նոր ճյուղային քաղաքականությունը, որով պետությունը պարտավորություն է ստանձնել ձևավորել ոչ միայն մրցակցային բիզնես միջավայր, այլև մասնավոր հատվածի հետ մշակել ու իրականացնել ճյուղային արդյունաբերական քաղաքականություն:

Տիգրան Սարգսյանի նշել է, որ սոցիալական բնագավառում գործադիրի նպատակն է պայքարել ոչ թե սոցիալական խնդիրների և աղքատություն ծնող հետևանքների, այլ դրանց պատճառների վերացման ուղղությամբ:  «Աղքատություն ծնող պատճառները կրթության և աշխատատեղերի բացակայությունն են: Աղքատ ընտանիքներում կրթվածության մակարդակը շատ ցածր է, քանի որ կրթությունը հասանելի չէ: Այսուհետ վերջիններիս կրթության ծախսերը պետությունը վերցնելու է իր վրա և աղքատությունը չպետք է պատճառ հանդիսանա, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները կրթություն չստանան: Դրանով պայմանավորված էլ 2013 թվականի պետական բյուջեի ֆինանսական միջոցների վերաբաշխումը կատարել ենք ի օգուտ այս ռազմավարության: Լրացուցիչ միջոցներն ուղղելու ենք կրթական ծրագրերի իրականացմանը, առաջին հերթին աղքատ ընտանիքների համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ հաջորդ խնդիրը սոցիալապես խոցելի ընտանիքների աշխատունակ անձանց աշխատանքով ապահովելն է: Կառավարության ղեկավարը նշել է, որ այս առումով բարդ հոգեբանական իրավիճակ է ստեղծվել. անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ: «Պետք է հաղթահարենք այս հոգեբանական բարդույթը, որպեսզի մարդն իր աշխատանքով ապահովի իր ընտանիքի կենսունակությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Խոսելով առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այստեղ առաջին քայլն ապահովագրական համակարգի ներդրումն է: «114 հազար պետական ծառայողներ հնարավորություն են ստացել ապահովագրել իրենց առողջությունը, ներառյալ սրտի վիրահատությունը, որը նախկինում շատերի համար անհասանելի էր: 2013 թ. պետբյուջեով 30 հազարով ավելացրել ենք այն պետական ծառայողների թիվը, որոնք կկարողանան օգտվել այս ծառայությունից: Մեր նպատակն է առողջապահության ոլորտում դուրս գալ ճիշտ գնագոյացման վրա, որովհետև այստեղ էլ առկա է հիմնական խնդիրը»,- նկատել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով կրթությաւն և գիտության ոլորտին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այստեղ ընտրվել է զարգացման հեռանկարային մոդել:  «Մրցունակ լինելը պայմանավորված է կրթական մակարդակով: Համալսարանները պետք է ապահովեն գիտության և արտադրության միջև կապը՝ լինելով լրջագույն հետազոտական կենտրոններ: Բոլոր դասախոսներն անպայման պետք է զբաղվեն գիտությամբ, դրա մասին է վկայում լավագույն փորձը: Բուհերը պետք է հանդիսանան հասարակության հենքը և մեր քայլերն ուղղվելու են այդ նպատակի իրականացմանը»,- ընդգծել է վարչապետը: 

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11