![2013-2015ԹԹ. ԵՎՐՈՆ ԿԳՏՆՎԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՔՈ](https://b24.am/pub/uploads/2012/11/euro_941874684.jpg)
2013-2015ԹԹ. ԵՎՐՈՆ ԿԳՏՆՎԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՔՈ
2013 թվականին միջազգային ֆինանսական շուկաները կշարունակեն աշխատել մեծ անորոշությունների պայմաններում` կապված Եվրոգոտու ֆինանսական հիմնախնդիրների հնարավոր սրման և համաշխարհային տնտեսական աճի դանդաղման սպասումների հետ: Նման կանխատեսում է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկը:
Սպասվում է, որ Եվրոգոտու տնտեսությունը 2013 թվականին կունենա թույլ վերականգնման տեմպ՝ 0.1-0.2%, որը մինչև 2015 թվականը կհասնի 1.4%-ի: Այս պայմաններում, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է, որ 2013-2015 թթ. արժութային շուկայում եվրոն միջինում կլինի արժեզրկման ճնշումների ներքո: