VW GOLF-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
Volkswagen Golf-ը կրկին ճանաչվել է ամենամեծ պահանջարկ վայելող և ամենաշատ վաճառված ավտոմեքենան Եվրոպայում: Այս մասին հաղորդում է JATO Dynamics ընկերությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հոկտեմբերին Եվրոպայում վաճառվել է 33,1 հազար հատ Volkswagen Golf: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշը կրճատվել է 12,1%-ով:
Վաճառքի ծավալներով առաջին եռյակում են հայտնվել նաև Ford Fiesta-ն և Peugeot 208-ը: Հոկտեմբերին Ford Fiesta-ի վաճառքի ծավալները կրճատվել են 1,1%-ով և կազմել 26,1 հազար միավոր, իսկ Peugeot 208-ի վաճառքի ծավալները հասել են 23,3 հազարի: