Լուսանկարը՝ Depositphotos
01/02/2024 15:44
Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2023թ. հունվար-նոյեմբեր
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի 2,069,655.1 մլն դրամ եկամուտների 94.45% կամ 1,954,823 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։
Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.
- ԱԱՀ ծավալները 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 13.82%-ով և կազմել 677,315 մլն ՀՀ դրամ։
- Ակցիզային հարկի ծավալներն աճել են 16.15%-ով և կազմել 127,472 մլն դրամ։
- Շահութահարկի ծավալներն աճել են 42.95%-ով և կազմել 286,863 մլն դրամ։
- Պետական տուրքի ծավալները նվազել են 40.4%-ով և կազմել 59,749 մլն դրամ։
- Մաքսատուրքի ծավալներն աճել են 34.5%-ով և կազմել 68,404 մլն դրամ։
- Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները նվազել են 43.76%-ով և կազմել 45,703 մլն դրամ։
- Շրջանառության հարկի ծավալներն աճել են 27.56%-ով և կազմել 51,221 մլն դրամ։
- Եկամտային հարկի ծավալներն աճել են 14.93%-ով և կազմել 490,486 մլն դրամ։
- Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 41.74%-ով և կազմել 82,287 մլն դրամ։
- Այլ հարկերի ծավալներն աճել են 31.19%-ով և կազմել 65,370 մլն դրամ։
- Հարկերի անցումային գերավճարների ծավալն աճել է 6.59%-ով և կազմել -46.9 մլն դրամ։


27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
Արծաթ
480.96
+24.58
11:00 28/11/26
10:30 28/11/26
20:03 27/11/26
19:05 27/11/26
