Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
ԱՅՍ ՏԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿՀԱՏԻ 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ
28/11/2012 11:08
Կիսվել

ԱՅՍ ՏԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿՀԱՏԻ 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով ՀՀ արդյունաբերական կազմակերպությունները թողարկել են 895 մլրդ դրամի արտադրանք, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 10%-ով: Այս մասին զեկուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝  ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստի շրջանակներում ներկայացնելով արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը: Նախարարի խոսքով, ակնկալվում է, որ ընթացիկ տարում Հայաստանն առաջին անգամ արդյունաբերական արտադրանքի ծավալով կհատի մեկ տրիլիոն դրամի մակարդակը:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին տաս ամիսների արդյունքներով ՀՀ արդյունաբերական կազմակերպություններն արձանագրել են արտահանման ծավալերի 13% աճ: Արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 305 մլրդ դրամ:

Տիգրան Դավթյանը նաև տեղեկացրել է, որ արդյունաբերական ռազմավարության շրջանակում կառավարության կողմից նախատեսված գործիքները, որոնցով աջակցություն է ցուցաբերվել մասնավոր հատվածին, շարունակաբար իրականացվել են: Մասնավորապես, 300 մլն դրամ ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի տրամադրման ուղղությամբ 2012 թվականի հունվար ամսից առ այսօր հավանության է արժանացել 8 ներդրումային ծրագիր` 17,5 մլրդ դրամի ծավալով, և այս ներդրումների արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 350 նոր աշխատատեղ: Այս ընթացքում տեղի է ունեցել մի քանի նոր ձեռնարկությունների գործարկում: Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ արդյունաբերության ոլորտում կգործարկվեն ևս 4-5 ձեռնարկություններ:

Ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգման ծրագրով հավանության է արժանացել 5 ծրագիր` ընդհանուր առմամբ 1.3 մլրդ ՀՀ դրամի շրջանակում:

Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում, որտեղ ևս մեծ մասնաբաժին են կազմում արդյունաբերական ձեռնարկությունները, տրամադրվել է 2,4 մլրդ դրամի վարկ: «Սա աննախադեպ ծավալ է, ինչը մի քանի անգամ գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները: Ընդհանուր առմամբ, վարկավորվել է 29 ձեռնարկություն և երեք անհատ ձեռներեց: Այս ոլորտում բավականին լուրջ աշխուժություն է նկատվում և մենք ունենք վարկերի ստացման մեծ ծավալի նոր հայտեր»,- նշել է Տիգրան Դավթյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ ձևավորելու է արդյունաբերության զարգացման հիմնադրամ, որը կլրացնի այն կառույցների և գործիքների շարքը, որոնք առկա են այս ոլորտի զարգացման համար: Հիմնադրամի խորհրդի աշխատանքներին, բացի պետական հատվածից, կներգրավվեն նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները: 2013 թվականի պետբյուջեով նախատեսվում է հիմնադրամին հատկացնել 300 մլն դրամ: Ակնկալվում է, որ այստեղ կներգրավվեն նաև մասնավոր միջոցներ:

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59