Ասիայից Եվրոպա մատակարարումների գինն աճել է 400%-ով՝ Կարմիր ծովում հարձակումների պատճառով
Կարմիր ծովում հարձակումների պատճառով Ասիայից Եվրոպա ապրանքների առաքման ժամկետն ավելացել է 10-15 օրով, իսկ փոխադրման արժեքը՝ 400%-ով։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։
«Կարմիր ծովից բեռնափոխադրումների վերահղման պատճառով Եվրոպայի և Ասիայի միջև առաքման ժամկետներն ու ծախսերն ավելացել են»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ պաշտոնյան հույս է հայտնել, որ այս խնդիրները չեն հանգեցնի Եվրամիությունում գնաճի ցուցանիշի զգալի աճի, թեև մատակարարման հետագա խախտումները կարող են հանգեցնել գների բարձրացման։