
ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՉՎԱՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Երևանում էլեկտրոնային չվացուցակների համակարգի փորձարկման նպատակով 2 ավտոբուսային և 1 տրոլեյբուսային երթուղիների շարժակազմերը կահավորվել են GPS համակարգով: Ընթացքի մեջ են չվացուցակների տախտակների հենասյուների մոնտաժման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնից: Սպասվում է, որ արդեն առաջիկա օրերին փորձնական տարբերակով կշահագործվի էլեկտրոնային չվացուցակների համակարգը:
Հիշեցնենք, որ նախաեսվում է մայրաքաղաքի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին: