ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ԻՑ ՄԻՆՉԵՎ «ՉԱՐԲԱԽ» ԿԱՅԱՐԱՆ ՆՈՐ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ՀՀ տրասնպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչներին՝ Մարսելո Վենդեյի եւ Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մինչեւ «Չարբախ» երկաթուղային կայարանն ընկած հատվածում նոր երկաթգծի կառուցմանն առնչվող հարցեր:
Գագիկ Բեգլարյանը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություններին հանձնարարել է կազմակերպել երկկողմ քննարկումներ, ձեռք բերել համատեղ պայմանավորվածություններ, ինչպես նաեւ նախագծի վերաբերյալ նախարարությանը ներկայացնել գրավոր առաջարկություններ: «Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի, ջանքերի, փորձի փոխանակման շնորհիվ այս նախագիծը կյանքի կկոչվի: Այն Հայաստանի Հանրապետության համար կարեւոր նշանակություն ունեցող ծրագիր է։ Տրասնպորտի եւ կապի նախարարությունը պատրաստակամ է կողմերին աջակցել ցանկացած հարցում»,- նշել է նախարարը:
Նախագծի իրականացման հիմնական շահառուներն են ՀՀ կառավարությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը, «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը և ՀՀ կապի եւ կապի և տրանսպորտի նախարարությունը։ Երկաթգծի կառուցման եւ վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակումը իրականացրել է «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն: