
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ՉԻՊԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ստենդֆորդ համալսարանում ընթացող «ԱրմԹեք 2012» համաժողովի շրջանակներում ՀՀ կառավարության և «Ինթել» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին:
Միևնույն ժամանակ, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է Հայաստանում չիպերի գործարան հիմնելու մասին հուշագիր:
ՀՀ կառավարության կողմից հուշագրերը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: