
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՆ ԱՃԵԼ Է
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով Հունաստանի պետական բյուջեի պակասուրդը կազմել է 12,9 մլրդ եվրո: Այս մասին հաղորդում է Հունաստանի ֆինանսների նախարարությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հունաստանի բյուջեի պակասուրդը զգալի աճել է: Նշենք, որ 2011 թվականի առաջին 11 ամիսների արդյունքներով Հունաստանի պետական բյուջեի պակասուրդը կազմել էր 8,579 մլրդ եվրո:
Հաշվետու ժամանակահատվածում Հունաստանի բյուջեի եկամուտները նվազել են 1.5%-ով և կազմել 45,793 մլրդ եվրո: Ծախսերը կազմել են 58,713 մլրդ եվրո: