ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՐԿԻՐԸ ՍԻՆԳԱՊՈՒՐՆ Է
Grant Thornton խորհրդատվական ընկերությունը հրապարակել է բիզնեսի դինամիկ զարգացման համար առավել բարենպաստ երկրների վարկանիշը, որի կազմման ժամանակ հաշվի է առնվել երկրների ֆինանսական շուկայի զարգացվածությունը, վերահսկողության համակարգի առանձնահատկություները, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ներդման հնարավորությունները:
Վարկանիշի առաջին հորիզոնականում Սինգապուրն է, որին հաջորդում են համապատասխանաբար Ֆինլանդիան և Շվեդիան:
Տասնյակում են հայտնվել նաև Իսրայելը, Ավստրիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Կորեան, Գերմանիան: Տասնյակը եզրափակում է ԱՄՆ-ն: