MORGAN STANLEY ԲԱՆԿԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 5 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Facebook սոցիալական ցանցի արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) գործընթացի ժամանակ որոշ թերացումներ թույլ տալու համար Morgan Stanley ներդրումային բանկը տուգանվել է 5 մլն ԱՄՆ դոլարով: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Նշենք, որ Facebook-ի IPO-ն ուսումասիրող ամերիկյան վերահսկողները պարզել էին, որ Morgan Stanley բանկը, որը ընդգրկված է եղել Facebook-ի IPO-ի կազմակերպման գործընթացում, ընկերության ֆինանսական ցուցանիշները տարածել է վերլուծաբանների և ներդրողների շրջանում՝ ոչ պատշաճ կերպով:
Հիշեցնենք, որ Facebook-ի IPO-ն կայացել էր այս տարվա մայիսին:
IPO-ի ժամանակ ընկերությունը գնահատվել էր շուրջ 104 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գործընթացի արդյունքում ներգրավված ընդհանուր գումարը կազմել էր 18.4 մլրդ ԱՄՆ դոլար:
IPO-ի շրջանակներում վաճառվել էր Facebook-ի 421.2 մլն արժեթուղթ: